Հոսթինգ ծառայությունների մատուցման հրապարակային պայմանագիր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1.Սահմանումներ Սույն Ընդհանուր Դրույթներ և Պայմաններում Կողմերը ընդունում են ներքոնշյալ տերմինները հետևյալ նշանակությամբ՝ 1.1 Կատարող "ARMHOSTING" ՍՊԸ, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իր կանոնադրության և Հան­րային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 08.09.2017թ. տրված թիվ 0843 լիցենզիայի հիման վրա: 1.2 Պատվիրատու Ցանկացած անձ ում հետ ստորագրվել է Պատվերը: 1.3 Կողմ Պատվիրատուն կամ Կատարողն առանձին հիշատակման ժամանակ: 1.4 Կողմեր Պատվիրատուն և Կատարողը համատեղ հիշատակման ժամանակ: 1.5 ԸԴՊ Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները: 1.6 Պատվեր Ծառայությունների մատուցման պայմանագիր կնքված Կատարողի և Պատվիրատուի միջև, որի համաձայն Կատարողը Պատվիրատուին մատուցում է ծառայություններ, ինչի անբաժան մասն է կազմում սույն ԸԴՊ-ն, և ինչը ստորագրելով Պատվիրատուն միանում է սույն ԸԴՊ-ին: Պատվերին կից հավելված(ներ)ում սահմանվում են Ծառայությունների անվանումը, գինը, վճարման ժամկետները և կողմերի համաձայնության այլ անհրաժեշտ տեղեկություններ և պայմաններ: 1.7 Պայմանագիր Կողմերի միջև ստորագրված Պատվերն իր կիրառելի Հավելված(ներ)ով, համապատասխան Ծառայության վերաբերյալ Հատուկ Դրույթներ և Պայմաններով, Գնացուցակով, ներառյալ ԸԴՊ-ն, և նույն առարկայի վերաբերյալ Կողմերի միջև ստորագրված այլ համաձայնագրերը միասին: 1.8 Ծառայություն(ներ) Կատարողի կողմից մատուցվող ծառայությունները, որոնց գները, տեխնիկական հնարավուրությունները և համապատասխան փաթեթները ներկայացված են Գնացուցակում, իսկ դրանց առանձին նկարագրությունը և մատուցման պայմանները ներկայացված են յուրաքանչյուր ծառայության Հատուկ Դրույթներ և Պայմաններում, որոնք տեղադրված են Կատարողի սպասարկման կենտրոնում և պաշտոնական վեբկայքում (): 1.9 Անձնական էջ Պատվիրատուի Ինտերնետ էջ, որը հասանելի է դառնում Պատվիրատուին Կատարողի վեբկայքում (www.cphosting.cf) համապատասխան հրահանգներին հետևելու արդյունքում: Անձնական էջը պարունակում է տվյալներ Պատվիրատուի կողմից պատվիրված Ծառայությունների վերաբերյալ: 1.10 Օր Օրացուցային օր ինչը հավասար է 24 (քսանչորս) ժամի: 1.11 Ամիս Օրացույցային ամիս, ինչը կախված տարուց և կոնկրետ ամսվա­նից կարող է ունենալ 28, 29, 30 կամ 31 օր: 1.12 Գնացուցակ Կատարողի կողմից մատուցվող Ծառայությունների գները, տեխնիկական հնարավուրությունները և համապատասխան փաթեթները, որոնք ներկայացված են Կատարողի սպասարկման կենտրոնում և պաշտոնական վեբկայքում (www.cphosting.cf): 1.13 Իրական վնաս Փաստաթղթավորված ծախսեր, որոնք Կողմը կատարում է կամ պետք է կատարի վերականգնելու համար իր խախտված իրավունքը: 1.14 Բաց թողնված օգուտ Չuտացված եկամուտները, որոնք Կողմը կuտանար քաղաքացիա­կան շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: 2 Ընդհանուր դրույթներ / առարկան 2.1 Սույն ԸԴՊ-ն հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա) հրապարակված Կատարողի պաշտոնական վեբկայքում (www.cphosting.cf) և Պատվիրատուի կողմից ընդունվում է միայն դրանց ամբողջությամբ միանալով: Սույն ԸԴՊ-ն կարգավորում է Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման ընդհանուր կարգն ու պայմանները, Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, Կողմերի պատասխանատվությունը իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար և Պայմանագրի լուծման կարգը: 2.2 ԸԴՊ-ն ընդունելու պահից, սույն ԸԴՊ-ն, համապատասխան Ծառայությունների Հատուկ դրույթները և պայմանները, Պատվերը և դրա Հավելված(ներ)ը, Գնացուցակի հետ միասին հանդիսանում են Պատվիրատուի և Կատարողի միջև կնքված պարտադիր ուժ ունեցող Պայմանագիր: ԸԴՊ-ն համարվում է Պատվիրատուի կողմից ընդունված Պատվերը ստորագրելով (ներառյալ դրա Հավելված(ներ)ը) կամ Կատարողի պաշտոնական վեբկայքով (www.cphosting.cf) Պայմանագրի կատարմանն ուղղված համապատասխան գործողություններ կատարելով: 3 Հայտարարություններ և երաշխիքները (հավելյալ երաշխիքներից հրաժարում) 3.1 Կատարողը երաշխավորում է, որ ինքն իրավասու է տրամադրել ինտերնետ հասանե­լիության, տվյալների հաղորդման ծառայություններ, ինչը հավաստում է ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավո­րող Հանձնաժողովի կողմից 2017թ. սեպտեմբերի 08-ին տրված թիվ 0843 լիցենզիայով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ ծառայություններ։ 3.2 Պատվիրատուն հայտարարում և երաշխավորում է, որ ինքն իրավասու է ստանալ և օգտագործել Ծառայությունը: 3.3 Պատվիրատուն ընդունում է, որ Անձնական էջից օգտվելու համար տրամադրված ծածկագիրը և այլ անհրաժեշտ տվյալները հայտնի են միայն իրեն, և նա պարտավորվում է դրանք չփոխանցել այլ անձանց: Անձնական էջում կատարված փոփոխությունները, այդ թվում նաև, նոր ծառայություններ ավելացնելը, պակասեցնելը և այլն, համարվում են կատարված անձամբ Պատվիրատուի կամ Պատվիրատուի կողմից համապտասխանաբար լիազորված անձի կողմից: 3.4 Պատվիրատուն ընդունում և երաշխավորում է, որ իր կողմից Ծառայության օգտագործումը չի խախտի ՀՀ օրենսդրու­թյունը, Պայմանագիրը, այդ թվում այլ անձանց հեղինակային և հարակից իրավունքները: 3.5 Կատարողը Ծառայությունների վերաբերյալ և ծառայություն­ներ մատուցելու հետ կապված չի տրամադրում որևէ հավել­յալ երաշխիք, այդ թվում նաև որևէ կոնկրետ նպատակի հա­մար կիրառելիության վերաբերյալ, բացառությամբ Պայմա­նագրում հստակորեն նշված երաշխիքների; 3.6 Եթե տրված երաշխիքներն ու պարտավո­րությունները խախտելու հետևանքով Կատարողին հասցվի վնաս, ապա Պատվիրատուն պարտավոր է հատուցել այդ վնասը՝ ներառյալ բաց թողնված օգուտը: 4 Գինը և վճարման կարգը 4.1 Ծառայության գինը որոշվում է ըստ Գնացուցակի և սահմանվում է Հավելված(ներ)ում: 4.2 Ծառայությունների դիմաց վճարման կարգը և ժամկետները սահմանվում են Հավելված(ներ)ում: 4.3 Կատարողը Պատվիրատուին է ներկայացնում մատուցված Ծառայության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր, ի դեպ մատուցված Ծառայության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը Կատարողի գրասենյակից վերցնելը Պատվիրատուի պարտականությունն է: 4.4 Էլեկտրոնային ստորագրության վերաբերյալ օրենսդրության կիրառման դեպքում՝ Կատարողը իրավունք ունի տրամադրել էլետրոնային հաշիվներ: 4.5 Կատարողի ներկայացրած Ծառայությունների մատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը հանդիսանում են Պատվիրատուին՝ Ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց տվյալ փաստաթղթում առկա տվյալների համաձայն: 4.6 Պատվիրատուն իրավունք ունի Ծառայությունների մատուցման վերաբերյալ տրամադրվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի վերաբերյալ առարկություններ ներկայացնել մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը, այդ մասին գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին: Նշված ժամկեկտում փաստաթղթի վերաբերյալ գրավոր նամակով առարկություններ չներկայացնելու դեպքում տվյալ փաստաթուղթը համարվում է Պատվիրատուի կողմից անվերապահորեն հաստատված, իսկ տվյալ Ծառայությունը Կատարողի կողմից պատշաճ մատուցված: 4.7 Պատվիրատուի կողմից վճարում կատարելիս վերջինս պարտադիր պարտավոր է նշել այն Ծառայության անվանումը կամ Հավելվածի թիվը որի համար կատարվում է վճարումը։ Ծառայության դիմաց վճարումը համարվում է կատարված դրամական միջոցները Պատվիրատուի հաշվին մուտքագրվելու պահից պայմանով, որ Պատվիրատուն վճարում կատարելիս նշել է Ծառայության անվանումը կամ Հավելվածի թիվը, որի համար կատարվում է վճարումը: 4.8 Միաժամանակ մի քանի Ծառայությունների համար վճարում կատարելիս Պատվիրատուն պարտավոր է որպես վճարման նպատակ նշել այն Հավելված(ներ)ը, որոնց համար կատարվում է վճարումը կամ ծառայության անվանումը։ Այս դեպքում Ծառայությունների համար վճարումները իրականացվում են վճարման նպատակում նշված հերթականության: 5 Լրացուցիչ ծառայություններ 5.1 Պատվիրատուն հնարավորություն կունենա օգտվել Կատարողի վեբ կայքից, որպես կանոն, օրական քսանչորս (24) ժամ: Պատվիրատուն հնարավորություն կունենա նաև կապի մեջ լինել Կատարողի սպասարկման բաժնի հետ էլ. փոստի, հեռախոսի և ֆաքսիմալի միջոցով: 5.2 Յուրաքանչյուր Պատվիրատու կարող է օգտվել Կատարողի տեխնիկական սպասարկման բաժնի ծառայութուն­ներից, որը գործում է Երկուշաբթիից Ուրբաթ ժամը 10:00-ից 18:00-ը, հեռախոս՝ 060270027: Տեխնիկական սպասարկման բաժինը չի աշխատում ՀՀ օրենս­դրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերին: Սույն կետում սահմանված ժամերից հետո, ինչպես նաև կիրակի, տոնական և հիշատակի օրերին Պատվիրատուն կարող է օգտվել Կատարողի սպասարկման բաժնի ծառայություններից, որոնք սահմանափակվում են Ծառայություններից օգտվելու վերաբերյալ ընդհանուր խորհրդատվությամբ: 6 Կողմերի իրավունքներն ու պարտականությունները 6.1 Պատվիրատուն իրավունք ունի՝ 6.1.1 Ստանալ իրեն մատուցված Ծառայության վճարների մասին անհրաժեշտ տեղեկություններ պարունակող ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր: 6.1.2 Անձնական էջի միջոցով տեղեկանալ պատվիրված Ծառայությունների մասին. 6.1.3 Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ: 6.2 Պատվիրատուն պարտավոր է՝ 6.2.1 Վճարել Ծառայությունների համար Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում. 6.2.2 Իր անվանման, գտնվելու վայրի, էլ. փոստի, հեռախոսահամարի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում տասնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Կատարողին. 6.2.3 Պայմանագրի կատարման համար Կատարողին ներկայացնել ճշգրիտ տվյալներ. 6.2.4 Կատարել Պայմանագրով նախատեսված այլ պարտականությունները: 6.3 Կատարողն իրավունք ունի՝ 6.3.1 Ստանալ վճարում մատուցված Ծառայության դիմաց. 6.3.2 Կասեցնել կամ սահմանափակել Ծառայության մատուցումը կամ միակողմանի հրաժարվել Պայմանագրից՝ Պայմանագրով, ներառյալ համապատասխան Ծառայության Հատուկ դրույթներ և պայմաններով, նախատեսված կարգով. 6.3.3 Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ: 6.4 Կատարողը պարտավոր է՝ 6.4.1 Պատվիրատուին ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ճշգրիտ փաստաթղթեր մատուցված Ծառայության մասին։ 6.4.2 Երաշխավորել Պատվիրատուի տեղեկությունների և հաղորդագրությունների կոնֆիդենցիալություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 6.4.3 Տեղեկացնել Պատվիրատուին իր կողմում տեխնիկական անսարքության պատճառով առաջացած Ծառայության ընդհատման մասին. 6.4.4 Ողջամիտ ժամկետում վերացնել ի հայտ եկած խափանումները. 6.4.5 Կատարել Պայմանագրով նախատեսված այլ պարտականությունները: 7 Պատվերից միակողմանի հրաժարումը 7.1 Միակողմանի հրաժարումը Ծառայություն մատուցողի կողմից 7.1.1 Կատարողը իրավասու է միակողմանի հրաժարվել Հավելված(ներ)ով նախատեսված Ծառայությունների մատուցումից, եթե` 7.1.1.1 Պատվիրատուն չի վճարել Ծառայության համար քառասունhինգ (45) օր շարունակ, սկսած այն օրվանից, երբ Պայմանագրի համաձայն պետք է կատարվեր վճարումը, 7.1.1.2 Պատվիրատուն խախտել է Պայմանագրով նախատես­ված իր պարտականությունները և չի վերացրել իր կատարած խախտումները այդ մասին գրավոր նամակով ծանուցում ստանալու պահից հնգօրյա (5-օրյա) ժամկետում։ 7.1.1.3 Պատվիրատուն լուծարվել է, 7.1.1.4 Պատվիրատուն գտնվում է սնանկացման կամ լուծար­ման գործընթացում, 7.1.1.5 Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ակնհայտ է դառնում, որ Ծառայությունը չի կարող մատուցվել Կատարողի համար ողջամիտ ժամկետում և ծավալով։ 7.2 Միակողմանի հրաժարումը Պատվիրատուի կողմից 7.2.1 Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն հրաժարվել Հավելված(ներ)ի կատարումից՝ այդ մասին 30 (երեսուն) օր առաջ գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին: 8 Միակողմանի հրաժարման հետևանքները 8.1 Պայմանագրի լուծման դեպքում, եթե Պայմանագիրը լուծվում է Կատարողի կամ Պատվիրատուի կողմից սույն ԸԴՊ-ի 7.1.1.1-7.1.1.4 կետերի հիման վրա, Պատվիրատուն պարտավոր է վճարել Կատարողին փոխհատուցում, որի չափը կազմում է Պայմանագրի համաձայն վճարման ենթակա գումարը մինչև Պայմանագրի լուծման պահը մատուցված Ծառայության դիմաց, եթե այլ բան նախատեսված չէ կոնկրետ Ծառայության Հատուկ Պայմաններում: 8.2 ԸԴՊ-ի 8.1. կետով սահմանված հիմքով Պատվերը լուծելու դեպքում Կատարողը պատասխանատվություն չի կրում Ծառայության չմատուցման արդյունքում Պատվիրատուի կրած վնասի համար, սակայն Կատարողը պարտավոր է կատարել վերահաշվարկ համաձայն Հավելված(ներ)ում նշված գնացուցակի և կատարել փոխհատուցում Պատվիրատուի պահանջով, եթե վաղաժամկետ դադարեցումը վերաբերում է Հոսթինգ (տեղակայման) ծառայությանը: Պատվիրատուի պահանջով Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում Կատարողին վճարված գումարները չեն վերահաշվարկվում և չեն վերադարձվում, եթե դադարեցումը վերաբերում է դոմենային անվան գրանցման, «Առանձնացված Սերվերի տրամադրման� (Co-location), «Հատկացված Սերվերի տրամադրման� (Dedicated Server), ԷսԷսԷլ (SSL) սերտիֆիկատ ստանալու, Նամակների զանգվածային տարածում, «Վիրտուալ Առանձնացված Սերվեր� (VPS), DNS սպասարկման ծառայություններին: Եթե Ծառայության դիմաց վճարումն արված է առցանց Կատարողի կայքի միջոցով, փոխհատուցման ժամանակ ժամամանակ հաշվի է առնվում բանկի կողմից գանձված միջնորդավճարը: 9 Ծառայության մատուցման կասեցումը 9.1 Ծառայություն մատուցողը իրավունք ունի կասեցնել Պատվիրատուին Ծառայության մատուցումը, եթե՝ 9.1.1 Կասեցումը անհրաժեշտ է Ծառայությունների մատուցման համար սարքավորումների կամ ծրագրերի տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար. 9.1.2 Պատվիրատուն ժամանակին չի վճարել Ծառայության համար. 9.1.3 Պատվիրատուն պարբերաբար կամ էականորեն խախտում է Պայմանագրի դրույթները. 9.1.4 Առկա է անհաղթահարելի ուժի ազդեցությունը. 9.1.5 Կասեցումը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նոր ակտերով կամ կարգերով. 9.1.6 Ծառայություն մատուցողը հայտնաբերում է, որ Պատվիրատուն ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել Ծառայության համար դիմելիս և դրա արդյունքը կարող է վնասակար լինել. 9.1.7 Կասեցումը պահանջվում է լիազորված մարմինների կողմից: 9.2 Ծառայության մատուցումը չի կարող կասեցվել, եթե Պատվիրատուն վերացնում է կասեցման հիմքում ընկած հանգա­մանքները նախքան Ծառայության մատուցման նկատմամբ նախատեսվող կասեցման կիրառումը: 9.3 Ծառայության մատուցումը կասեցվում է կասեցումից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով այդ մասին Պատվիրատուին ծանուցելու պայմանով, իսկ եթե նման կերպ ծանուցումը հնարավոր չէ, ապա գրավոր նամակով կամ հեռախոսազանգով տեղեկացնելով Պատվիրատուին՝ նշելով կասեցման տևողությունը և պատճառները, բացառությամբ սույն ԸԴՊ-ի 9.1.2. - 9.1.7. կետերով նախատեսված դեպքերի: Սույն ԸԴՊ-ի 9.1.2. - 9.1.7. կետերով նախատեսված դեպքերում կասեցումը կատարվում է առանց նախազգուշացման: 10 Կասեցման հետևանքները 10.1 Կասեցման դեպքում՝ 10.1.1 կասեցվում է Ծառայության մատուցումը. 10.1.2 Եթե Ծառայության մատուցման կասեցման պատճառը Կատարողն է, նա պարտավոր է կասեցման հիմքում ընկած հանգամանքների վերացումից հետո 2 (երկու) օրվա ընթացքում վերականգնել Ծառայության մատուցումը: Եթե Ծառայության մատուցման կասեցման պատճառը Պատվիրատուն է, Ծառայության մատուցումը վերականգնվում է Պատվիրատուի դիմումի հիման վրա, որով հավաստվում է, որ վերացված են կասեցման պատճառները: 11. Պատասխանատվությունը 11.1 Կատարողը պատասխանատվություն է կրում Պատվիրատուին Ծառայություն չմատուցելու հետևանքով կամ ցանկացած այլ դեպքում միայն իր մեղքով պատճառված իրական վնասի համար, ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքի համար Կատարողի պատասխանատվության չափը սահմանափակվում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով: 11.2 Կատարողը պատախանատվություն չի կրում Պատվիրատուին Ծառայության չմատուցման հետևանքով կամ ցանկացած այլ դեպքում պատճառված բաց թողնված օգուտի համար: 12. Փոփոխությունների կատարումը Պայմանագրում 12.1 Կատարողն իրավունք ունի միակողմանի փոփոխելու Պայմա­նագրի ցանկացած դրույթ այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ տեղեկացնելով Պատվիրատուին, բացառությամբ 12.3. կետով նախատեսված դեպքերում կատարվող փոփությունների: Այն դեպքում, երբ կատարվում է այնպիսի փոփոխություն, որի հետ Պատվիրատուն համաձայն չէ, նա իրավունք ունի միակողմանի հրաժարվել Պատվերից՝ սույն ԸԴՊ-ի 8.1 կետով սահմանված հետևանքով այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 15 (տասնհինգ) օր առաջ գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին: 12.2 Ծառայության գնի իջեցմամբ և/կամ Ծառայության տեխնիկական հնարավորությունների բարելավմամբ պայմանավորված Պայմանագրում փոփոխություններ կատարելիս Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի փոփոխել Պայմանագրի համապասխան դրույթները Պատվիրատուին այդ մասին ծանուցելով: Այս դեպքում տվյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդող ամսվա 1-ին օրը, եթե ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ: 12.3 Պատվիրատուն իրավունք ունի Կատարողի համաձայնությամբ փոփոխելու իր կողմից Ծառայությունների ցանկը, դրա համար ստորագրելով նոր Հավելված, կամ այդ փոփոխությունները կարող են իրականացվել Պատվիրատուի կողմից Անձնական էջի միջոցով նման հնարավորություն Կատարողի կայքում (www.cphosting.cf) առկայության դեպքում: 13. Ծանուցումներ 13.1 Բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված դեպքերի, Կողմերի Պայմանագրի հետ կապված բոլոր թույլատրելի կամ պահանջվող ծանուցումները պատշաճ են հա­մարվում, եթե կատարվել են գրավոր՝ էլ. փոստի, ֆաքսիմալի, բջջային հեռախոսահամարին ուղարված կարճ հաղորդագրության կամ նամակի միջոցով` Պատվերում սահմանված հասցեներով, հայերեն լեզվով: 14.1 Կիրառելի օրենքը / Վեճերի լուծման կարգը Պատվերը ղեկավարվում և մեկնաբանվում է ՀՀ օրենսդրու­թյանը համապատասխան: Կողմերը բոլոր վեճերը ձգտում են լուծել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը սահմանվում է կոնկրետ Ծառայության Հատուկ Պայմաններում: 14.2 Սույն փաստաթուղթը կազմված է 1 (մեկ) լեզվով: 15. Կոնֆիդենցիալ տեղեկատվության պահպանումը 15.1 Պայմանագիրը և յուրաքանչյուր Կողմի կողմից Պայմանա­գրի կապակցությամբ իրականացված բանակցությունների ընթացքում մյուսին հայտնած տեղեկատվությունը համար­վում է կոնֆիդենցիալ, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանա­լու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոց­ներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման հա­մար: Կողմերը իրավունք չունեն բացահայտել այդպիսի տե­ղեկատվությունը առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության, բացառությամբ հետևյալ դեպքերի՝ (Ա) տեղեկատվության բացահայտումը կատարվել է օրենքի պահանջով կամ (Բ) սույն կետի համաձայն կոնֆիդենցիալ համարվող տեղեկատվությունը երրորդ անձի կողմից բացահայտման ուժով դառնում է հանրամատչելի: 15.2 Բոլոր մյուս դեպքերում, Կողմերը պարտավոր են տեղեկացնել և հանձնարարել իրենց աշխատողներին կոնֆիդենցիալ պահել Պայմանագիրն և այն չբացահայտել Պայմանագրի Կողմ չհանդիսացող երրորդ անձանց համար: 16 Հրապարակումներ ԶԼՄ-ով 16.1 Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի ԶԼՄ-ով կամ այլ կերպ մյուս Կողմի կամ նրա հետ կնքված Պայմանագրի վերաբերյալ տեղեկատվություն զետեղել միայն մյուս Կողմի հետ խորհրդակցելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո: 17. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը 17.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատ­վում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղ­թահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պատվերը ստորագրելուց հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմա­կան և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոց­ների աշխատանքի դադարեցումը, սաբոտաժը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձ­նում Պայմանագրով նախատեսված պարտավորություն­ների կատարումը։ 17.2 Կատարողն իրավունք ունի կանգնեցնել ծառայությունը եթե այն(միայն հոսթինգը) չի օգտագործվում պատվիրատուի կողմիցնախքան կանգնեցումը պատվիրատուն կտեղեկացվի ծանուցում որի մեջ կնշվի հստակորեն կանգնեցման պատճառը իսկ դրանից 24 ժամվա ընթացքում կիրականացվի։ 18. Սույն պայմանագիրը պարտադիր է յուրաքանչյուր կողմի համար և ենթակա է պարտադիր իրականացման։